|
«Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները հենց իրենք էին եկեղեցու թիրախավորումը, հենց նրանցով էր Փաշինյանը կարողանում եկեղեցուն թիրախավորել՝ նրանց վարքի, կենցաղի, ոչ կանոնական ընթացքի համար, որի համար երբեմն Վեհափառ Հայրապետը քննադատվում էր»,- 24TV-ի եթերում ասել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ Ըստ քահանայի՝ եկեղեցում եղած մեծագույն խնդիրը նրանց նման տիրադավ հոգևորականներն են․ «Այդ տիրադավները, որոնք ապօրինի հարստացել են, տարբեր կոմպրոմանտների, շանտաժի, ահաբեկման արդյունքում հիմա էլ դարձել են գործիք Փաշինյանի ձեռքին։ Խոսվում էր աքեպիսկոպոսներից մեկի՝ Արարատյան թեմի փոխանորդի ապօրինի գույքի բռնագանձման համար հայց ներկայացնելու մասին, բայց երբ միացավ Նիկոլ Փաշինյանին, այդ հայցն այլևս չշարունակեցին։ Նմանատիպ խնդիրներ կային նաև Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև Կճոյանի հետ կապված։ Այսինքն՝ մարդուն վախեցրել են, որ գույքդ կբռնագանձենք»,- նշել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ Դիտեք նաև՝ *** |
«Տիրադավ եպիսկոպոսներն ապօրինի հարստացել են, դրա համար էլ գործիք են դարձել Փաշինյանի ձեռքին»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


