▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Քեյը շունիկ է նվիրել իր սանին` Միս Աշխարհ 2011` Ռոզել Ֆեդորովային

Միս Աշխարհ 2011-ի հաղթող ճանաչված Ռոզել Ֆեդորովան հունվարի 4 ին  10 տարեկան է դառնում:  Բազմաթիվ նվերներից նա առանձնացրել է ,և յուրահատուկ վերաբերմունք ունի  մի շնիկի նկատմանբ, որը նա տացել է իր պարուսույցից` օրիգինալ ժանրի պարուհի, կրկեսի թագուհի `Թինա Քեյից:  Նվերը դասվում է պուդել ցեղատեսակին:

Այս փոքրիկն արդեն իր համար ստեղծել  է մի աշխարհ , որտեղ նա իրեն տեսնում է պարի ու գեղեցկության մեջ, որն էլ անմիջականորեն կապված է բեմի հետ:

Այո’ , Ռոզելը ծնվել է հենց բեմի համար, դրա մասին վկայում են նրա բազմաթիվ հաղթանակներն ու մրցանակները:

Դեռ 7 տարեկանում , աղջնակը  արժանանում է  Միս համակրանք , Միս նրբագեղություն , Միս համատիրություն, Միս Համայնք 2010,  Միս Երևան 2010, Միս Հայաստան 2010 հաղթողի կոչմանը: Այս  ամենը, սակայն , քիչ է համարում Ռոզելը: Նա որոշում է մասնկացել ավելի լուրջ  մրցույթների և դուրս է գալիս միջազգային բեմեր:

Փոքրիկը դեռ վաղ հասակից հաճախել է պարի, և միևնույն ժամանակ մոդելի դասընթացներ է ստացել Համաշխարհային Գեղեցկության և Նրաձևության Լիգայի նախագահ` Աշոտ Խաչատրյանի մոտ:

8 տարեկանում Ռոզելը որոշում է պարարվեստը շարունակել Թինա Քեյի պարի  և կրկեսի ստուդիայում:

Շատ կարճ ժամանակահատվածում նրանց  համատեղ աշխատանքը տալիս  է սպասելի  ու փայլուն արդյունք: Դրա վառ ապացույցը ,  Թուրքիայի Բոդրում քաղաքում  նրա տարած երկու հաղթանակն է` Միս աշխարհ 2011 և Միս տաղանդ 2011: Վերջինիս  Ռոզելը արժանանում է հենց Թինա Քեյի բեմադրած  ՄԻՔՍ պարի շնորհիվ: Տաղանդավոր այս աղջիկը հպարտանում է, որ հենց  Թինա Քեյի սանն է:

 Թվարկված հաջողությունները գրանցելուց հետո Ռոզելին առաջարկում են վարել ՄԱՆԿԱՆ ԱՉՔԵՐՈՎ հաղորդաշարը, իսկ տաղանդավոր ու առանց կոմպլեքսների  աղջնակը համաձայնում է:

 Ազատ ժամանակ  Ռոզելը լեզուներ է ուսումնասիրում, ցանկանում է դառնալ բժշկուհի:

Խելացի ու գեղեցկադեմ  այս աջիկը նպատակ ունի   աշխարհին ներկայացնել իր գեղեցկությունն ու հմայքը:

Շնորհավորում ենք Ռոզելին ու  ցանկանում միմիայն հաղթանակներ:

 

Հեղինակ`

Կարինե Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее