Ռուսաստանաբնակ հայ հաղորդավարուհի Թինա Կանդելակին գրում է.
Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ սպանվածների համար, նրանց համար, որոնք սպանվեցին միայն այն բանի համար, որ հայ էին:
Ամեն ընտանիքում կա ինչ-որ մեկը, ով հիշում է ցեղասպանության սարսափները, այդ ցավը նախկինի պես թարմ է ու վերքը ցավում է՝ հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսին ու առավել ևս՝ իրավունք չունի կյանքից զրկել ազգային պատկանելության պատճառով:
Ես սգում եմ իմ մոր, տատիկի, պապիկի ժողովրդի հետ, որոնց ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժն այն է, որ որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորված են անտեսանելի թելով, որը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել: Ոչ ոքի ու երբեք դա չի հաջողվի անել: