«Տիկին Բախշյան, դու ինչ գիտես` ատկատն ի՞նչ է»,- այսպես է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանին արձագանքել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ տարիներ առաջ ԱԺ նիստերից մեկի ժամանակ Ա. Բաշխյանը խոսել է հայաստանյան շինարարության ոլորտում նկատվող ատկատների վերաբերյալ:
Այս մասին Ա. Բախշյանը պատմել է «Ժառանգություն» կուսակցության այսօրվա հանրահավաքին` խոստովանելով, որ ինքն այդ ժամանակ, իսկապես, հստակ չի պատկերացրել, թե ինչ է ատկատը:
Իր ելույթում նա շեշտել է, որ այսօր մեծ է ժողովրդի հիասթափությունը իշխանություններից: «Մարդիկ խորացող անարդարություն են տեսնում բոլոր ոլորտներում, անպաշտպան են սեփական երկրում և այլ ճանապարհ չեն տեսնում, քան այստեղից հեռանալը»,- հավելեց Ա. Բախշյանը: