«Հիմա ոչ ոք ապահովագրված չի: Եթե շանսեր կան միշտ քեզ ապահով պահես, պետք է այդ շանսերը օգտագործես, ես օգտագործում եմ»,- այսօր ՀՀԿ համագումարում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ով շրջում է թիկնապահներով:
Անդրադառնալով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Տիգրան Արզաքանցյանը կարծում է, որ «կարող է խաչմերուկները կտրելով՝ մարդկանց վրա քշի», ապա՝ ինքն էլ կարող է «կոնցերտ» կազմակերպել, պատգամավորը պատասխանել է. «Մենք հանգիստ զբաղվում ենք մեր գործերով, եթե ինքը ուզում է կոնցերտով զբաղվի՝ թող զբաղվի»: