▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Washington Post հեղինակավոր պարբերականը ներկայացրել է հայուհի զինվորականներին

 

Wnews.am-ը գրում է. The Washington Post ամերիկյան հեղինակավոր պարբերականը հոդված է պատրաստել հայ աղջիկների մասին, ովքեր որոշել են զինվորական դառնալ։

Հոդվածը պատմում է հայուհի կուրսանտների մասին։ Հեղինակը նշում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմը մի շարք աղջիկների դրդել է մարտահրավեր նետել ավանդական գենդերային կարծրատիպերին և զենք վերցնել ձեռքը։

1

«Նրանք կարծրատիպեր կոտրողներ են, առերեսվում են շատ պահպանողականների դիմադրությանը, քանի որ որոշել են կարիերա ստեղծել այնպիսի ոլորտում, որտեղ կանայք դեռևս ընդունված չեն»,- պատմել է լուսանկարիչը:

2

Երևանում աղջիկներն առաջին անգամ ռազմական ակադեմիա են ընդունվել 2017 թվականին։ Մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ռազմական բուհն ընդունելություն կազմակերպեց աղջիկների համար.

Անկախ նրանից, որ աղջիկներից շատերը մեծացել են զինծառայողների ընտանիքում, միևնույն է՝ ստիպված են որոշակի դժվարություններ հաղթահարել իրենց ընտրած ճանապարհին, ասվում է հոդվածում։

փ4
56


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее