Նոյեմբերի 29-ին, 17:00-ին, Նավավարը, Ժան Պոլն ու Օրրանը կազմակերպում են թեյախմություն, որի ընթացքում հյուրերը կհամտեսեն Օրրանի վանաձորյան մասնաճյուղի շահառու երեխաների մայրերի կողմից պատրաստված անուշեղենը:
Այս տարի Սերժ և Անժելա Թանկյանների հովանավորությամբ Օրրանի վանաձորյան մասնաճյուղում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր, որի շրջանակներում շահառուների ծնողները սովորում են մթերքը ճիշտ պահածոյացնել և անուշեղեն պատրաստել, որոնց մի մասը նրանք տանում են իրենց հետ տուն, իսկ մնացածը օգտագործվում է Օրրանի սննդի ծրագրում:
Հիշեցնենք, որ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ 2000թ.-ին, որի գլխավոր առաքելությունն է աջակցել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:
Կարդացեք նաև` Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում