Ռեժիսոր Հայկ Բարսեղյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով Թեղուտի հանքում շարունակվող թալանի աշխատանքները:
Հիշեցնենք, որ շահագործման 4 տարվա ընթացքում Թեղուտի պոչամբարի պատվարի վրա առաջացել են ճաքեր։ Այն կարող է ցանկացած պահի փլվել` անդառնալի հետևանքներ ունենալով հարակից բնակավայրերի ու բնության համար։
Ըստ բնապահպանների, պատվարի վրա ճաքերի առաջացումը վկայում է, որ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս գրուպ» ընկերությունն արդեն անցել է անվտանգության փուլը, և վրա է հասել տեխնածին աղետի պահը։