Esem.am-ը գրում է, որ Վիտամին ակումբի Վաչեն և լրագրող Գայանեն այսօր Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու երդում են տվել:
Սիրառատ հայացքներով զույգը եկեղեցի է ժամանել ռետրո ոճի ավտոմեքենայով: Սակայն ռետրո ոճում միայն ավտոմեքենան չէր: Ներկաներին զարմացրել են նաև Վիտամին ակումբի մյուս անդամները՝ Արամ MP3-ը, Գարիկը, Արմուշը, Տիկոն և մյուսները, ում համար հատուկ դրես կոդ էր սահմանված: Հումորիստներն ու նրանց կանայք հագնված էին ռետրո ոճում: Վաչեն ու Գայանեն նման ցանկություն էին հայտնել, քանի որ իրենց հարսանյաց հանդեսը փորձել էին նմանեցնել ծանոթության վայրին՝ Չիկագոյին:
Պսակադրության արարողությունից հետո վիտամինցիները, դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն նորապսակների հետ ուղևորվեցին նկարահանման հրապարակ. պարզվում է՝ Վաչեն և Գայանեն ցանկացել են փոքրիկ ֆիլմ նկարահանել՝ որպես յուրօրինակ հուշ իրենց հարսանյաց հանդեսից: Այժմ արդեն զույգն ու նորապսակների հարազատներն ու բարեկամները տոնում են Վաչեի և Գայանեի ամուսնությունը երևանյան ռեստորանային համալիրներից մեկում:
Մանրամասներն ու բոլոր լուսանկարները՝ Esem.am կայքում:
Տեղի է ունեցել Վիտամին ակումբի Վաչեի հարսանիքը` ռետրո ոճում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet