▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղափոխվել ենք մի քանի օր առաջ. Փաշինյանը ուղիղ եթերով ցույց է տվել թիվ 1 առանձնատունը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ապրում է ընտանիքի հետ՝ ներկայացնելով, թե այնտեղ ինչ վերանորոգման աշխատանքներ են կատարվել և թե դրանց վրա որքան գումար է ծախսվել։

Նշենք, որ տևական ժամանակ մամուլում հրապարակումներ էին լինում, թե այս առանձնատան վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 2 մլն դոլար։

/filemanager/uploads/2019/11/week-1/Nikol_Pashiyan.jpg

Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ այդ հրապարակումներում եղած թվից առնվազն տասն անգամ պակաս գումար է ծախսվել։

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ օրեր առաջ ընտանիքով տեղափոխվել է կառավարական այն առանձնատուն, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее