«Այլևս պատմական դարձած ՀՀԿ ԳՄ-ի ավարտին ծերակույտի անդամներից մեկը հարցրել է Սերժ Սարգսյանին. իսկ եթե Գագիկ Ծառուկյանը մեղայականով գա, հնարավո՞ր է ներեք նրան: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, և ինչպես իրեն կպահի ԲՀԿ-ն, իմ որոշումն աներկբա է, սակայն որևէ բան էլ բացառել չի կարելի»,- պատասխանել է նա: ԲՀԿ-ի պատասխան-արձագանքը, որն ի դեպ չի հնչել Գագիկ Ծառուկյանի շուրթերից, ևս եղել է մտածված, որպեսզի տեղ թողնվի «զադնի տալու» համար: Այնուհանդերձ, այդ պատասխանը, ըստ մեր աղբյուրի, շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին մոտ կանգնածները Հայաստան են հրավիրել «Տաշիրի» Սամվել Կարապետյանին և «Գազի» Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջիններս հաշտության եզրեր գտնեն կողմերի միջև»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում