▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնողներ եղել են, որ Մարությանն այդ Կամազներով կնոջը մանիկյուռի է տանում, երեխաներին էլ` դասի. Սերգեյ Դանիելյան

Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի ստացած «ԿամԱԶ»-ների աղմկահարույց թեմային:

 «Ավելի լուրջ քան երբեէ», տեսանյութին կից գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸն 3 «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Կարապետյանը ցանկը հրապարակել էր  ֆեյսբուքյան իր էջում։

Իսկ մինչ այդ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿամԱԶ»-ները: Դրան հաջորդել էր Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Կարդացեք նաև՝

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարություն արեց ու պատասխանեց քննադատություններին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее