▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսնես ո՞վ է այդ անբարոյականի վաստակը, որ Աղազարյանի մեսինջերով կանանց հայհոյել է»

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» թերթին հայտնել է, թե ինքը չի եղել մեսինջերով գրողը: Նշել է, որ կոտրել են իր ֆեյսբուքյան էջը:

Տեսնես ո՞վ է այդ անբարոյականի վաստակը, որ Աղազարյանի մեսինջերով կանանց հայհոյել է: Փաստորեն այդ գրողն այն աստիճանի անբարոյականի վաստակ է, որ այդպիսի լկտի բառապաշարով է կանանց հետ շփվում:

Կարծում եմ Հովիկ Աղազարյանը կհամաձայնվի ինձ հետ, որ իր ֆեյսբուքյան էջից մեսինջերով այդպիսի հայհոյանք գրել է մի անբարոյականի վաստակ»:

 

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական վերջինս ասել է, որ հավանաբար իր էջը կոտրել են, և որ ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը.

«Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են, հարցնում են, թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար, ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»,- ասել է Աղազարյանը։

Հարցին՝ ով կարող էր իր էջից օգտվել.«ես ինչ իմանամ»,- զայրացել է Աղազարյանը:

.

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее