Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՌՈՒՍՆԵՐԸ ԹՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Կան տեղեկություններ, որ Սյունիքի մարզի (Սարաշենի հատվածում) հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղակայված ռուսական ստորաբաժանումները Ադրբեջանի ԶՈւ սանձազերծած հարձակման առաջին իսկ վայրկյաններին լքել են իրենց վերապահված հենակետերը։
Տեսանյութում պատկերվածը հենց ռուսների հանձնած հենակետն է։ Կադրում արդեն ադրբեջանցիներն են երևում։
Ռուսական խաղաղապահների զրահամեքենան էլ լքում է դիրքը։
Իսկական, մեծատառով դաշնակիցներ են։
Միևնույն ժամանակ, ես չեմ մեղադրում ռուսներին` մեզ հետ նման կերպ վարվելու համար։ Ես մեղադրում եմ մեզ, որ հասել ենք էս օրվան` ինքնուրույն, մեր իսկ անխելքության հետևանքով»։