▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութի հետքերով․ ուղիղ եթերի ժամանակ երեխային հարվածած կինը հայտնաբերվել է

Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է:

Ոստիկանությունից Asekose.am-ին հայտնում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее