Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կառավարական առանձնատանը սահմանամերձ գյուղերի շրջանավարտները նշում են «Վերջին զանգը»:
«Այսօր վարչապետի հարևաններին մի քիչ անհանգստություն են պատճառելու սահմանամերձ գյուղերի շրջանավարտները», -այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել էր ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը:
«Կառավարական դաչայում վարչապետի հրավերով սպասում ենք սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին ... Սպասեք նկարների»,- նման գրառում էր կատարել Հայկ Սարգսյանն, ով ավելի ուշ տեսանյութ է հրապարակել կառավարական «դաչայից» ու գրել է. «Սպասում ենք վարչապետին» :
Կարդացեք նաև՝
Աղերով սենյակ, սաունա, լողավազան, վայրի կենդանիներ. Փաշինյանը ներկայացրել է վարչապետի առանձնատունը