«Ա1+»-ը հրապարակել է իր ձեռքի տակ հայտնված` Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։
Կայքը նաև գրում է, որ ձեռնպահ է մնում մեկնաբանելուց, թե որքանով է այն ամբողջական եւ լիարժեք , քանի որ դա նախաքննական մարմնի գործն է։
«Ա1+»-ը նաև նշում, թե որոշել էր չհրապարակել այս տեսանյութը, եթե չլիներ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը Սյունիքի մարզպետարանի՝ երեկ տարածած հայտարարությանը։
Տեսագրությունն արված է ժամը 23-ի սահմաններում։ Երեւում է դաժան միջադեպի հետեւաքով սպանված Ավետիք Բուդաղյանի երկրորդ անգամ գալը Սյունիքի արդեն նախկին մարզպետի տուն։ Թե ինչ է եղել, դրանից առաջ, պարզ չէ։
Հիշեցնենք, որ պետական մարմինը՝ ի դեմս Սյունիքի մարզպետարանի, արդեն հրապարակել է այս տեսագրության նկարագրությունը։
Ա1+ գործակալության նյութն` այստեղ: