▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես բերման ենթարկվեց տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Մերսեդեսի» վարորդը

 

Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութեր էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։

Դժվար է ասել՝ միջադեպն ինչ ելք կունենար, եթե անցորդները չմիջամտեին։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее