Համացանցում հայտնվել է The Beautified Project-ի նոր`«Արագիլ» տեսահոլովակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հանդիպմանը The Beautified Project-ի մենակատար Անդրե Սիմոնյանը «Արագիլ» երգի և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակի մասին ասել է հետևյալը.
«Կիլիկիա»-ի հաջողությունից հետո հաճախ հարցնում էին, թե երբ ենք նորից հայերեն երգ ներկայացնելու. 5 տարի անց որոշեցինք «Արագիլ» երգի վրա աշխատել, խմբի կիթառահար Արմեն Շավերդյանն էլ տվյալ երգի հետաքրքիր մշակում կատարեց` երգին ավելացնելով մեր ձեռագիրը: «Արագիլ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի հիմքում էլ օգտագործվել է ժեստերի լեզու ասվածը, քանի որ ըստ երաժիշտների` աշխարհը նախկինի պես շարունակում է խուլ և համր լինել Հայոց ցեղասպանության նկատմամբ»: