▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան «Իմ ընկեր»

Այսօր տեղի է ունեցել Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկեր» տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է, իսկ երաժշտության և խոսքերի հեղինակը` Րաֆֆի Ալթունյանը:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի թղթակցին երգի և տեսահոլովակի վերաբերյալ Քրիստինե Պեպելյանն ասել էր.

«Այս երգով ուզում էի մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել իրենց ընկերության ու դրա արժեքի մասին: Երգը փոքր ինչ տխուր բովանդակությամբ է, և կցանկանայի այն նվիրել ոչ թե ընկերներիս, այլ իմ սիրելի ու թանկ կորցրած ընկերներին, որովհետև, կարծում եմ` ամեն մարդ իր կյանքում դժբախտաբար ունենում է պատմություն, երբ կորցնում է իր հարազատ ընկերոջը: Ինքս իմ ընկերներին եմ հիշել այս երգի ժամանակ և երգել եմ իրենց համար: Ուզում եմ, որ մարդիկ նույնպես այս երգը նվիրեն հեռացած ընկերներին, իսկ իրենց կողքին գտնվողներին` թանկ պահեն» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее