Երգիչ Ավո Ադամյանը ներկայացրել է իր թվով երրորդ տեսահոլովակը, որը կոչվում «Շատ լավն ես»:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ տեսահոլովակի ստեղծման մանրամասները ճշտելու համար.
««Շատ լավն ես» երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մելոն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Վահե Հարությունյանը: Երգի հեղինակի հետ համագործակցում եմ առաջին անգամ, իսկ Վահե Հարությունյանի հետ համատեղ նկարահանել ենք իմ երեք տեսահոլովակները: Նման տեսահոլովակ ունենալու գաղափարը եղել է իմն ու Վահեինը, իսկ տեսահոլովակն իրենց ներկայությամբ գեղեցկացրել են իմ նախորդ տեսահոլովակների հերոսուհիները` Անատի Սաքանյանն ու Անի Լոկը»:
Այն հարցին, թե արդյո՞ք մասայականություն կունենա այս երգը և ինչո՞ւ է նա հանդես գալիս հենց այս ոճով երգիչը պատասխանեց.
«Ըստ ինձ այս երգը մասայականություն կվայելի, իսկ ինչ վերաբերում է այս ոճին, պետք է նշեմ, որ ես հանդես եմ եկել տարբեր ոճերում: Ծրագրեր կան, ըստ որոնց հետագայում հանդես կգամ դուետով և ավելի լուրջ ու դասական կատարումներով` ավագ սերնդին ներկայացնելու և ինչու չէ գոհացնելու համար»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Ավո Ադամյանը:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան