«Անցած տարվա հոկտեմբերյան երկու հանրահավաքներում Տեր-Պետրոսյանը կրկին հարթակն օգտագործեց «լուսանցքային կուսակցություններին», «մարգինալներին», «ջղաձգվողներին» եւ «ջուր պղտորողներին» քննադատելու համար, հերթական անգամ ծաղրական տոնով նշավակելով բոլոր այն ուժերին, որոնք համարձակվել են «ամենաանազնիվ, թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով, գիշեր-ցերեկ հայհոյել, վատաբանել ընդդիմությանը, իսպառ կորցնելով մարդկային դեմքն ու հրճվել վերջինիս նկատմամբ վարչակազմի կիրառած բռնություններից:
Իսկ անսխալակա՞ն է արդյոք ՀԱԿ-ի առաջնորդը, որին «սեւ ուժերը» նախանձում են, ինչպես ինքն է ասում, այն բանի համար, որ ինքը սեփականաշնորհել է ընդդիմադիր դաշտը:
Վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզիչ հաղթանակ է տարել: Թվում է, թե դա պետք է թեւավորեր ընդդիմությանը, մղեր այդ հաղթանակին սատար կանգնելուն: Բայց ոչ, երբ Ազատության հրապարակն սկսեց ալեկոծվել իշխանագողության դեմ ժողովրդի արդար պահանջից, ՀԱԿ-ը ոչ միայն չնպաստեց պայքարին, այլեւ հաջորդ օերին ձեռքից եկածն արեց՝ այն նսեմացնելու համար:
Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հրապարական ավելի սակավամարդ է, քան 2008-ին, ինքն այնտեղ տեսնում է ամեն ինչ, բացի քաղաքականությունից, որ հաղթած թեկնածուն չունի գործողությունների հստակ ծրագիր: «Ի՞նչ անեի, գնայի Վովայի հետ մոմ վառեի» արտահայտությամբ ամբողջացավ տերպետրոսյանական արժավը «Ժառանգության» ղեկավարի դեմ:
Եթե չկար աջակցելու ցանկություն, ապա գոնե պետք էր ձեռնպահ մնալ պախարակելուց: Արժանի՞ էր արդյոք քննադատության ՀԱԿ-ի ղեկավարի նման գործելաոճը: Այո, այն էլ շատ:
Տեր-Պետրոսյանի վերջին տարիների համարյա բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում քաղաքական մյուս ուժերի անխնա քննադատությունը: Հենց դրան էր ուղղված «կոդազերծման» (Դավալուից ցախավելը հեծած, մեկ պլյուս մեկ քայլերգով դեպի Բաղրամյան 26 եւ այլն) ծաղրանքով շաղախված, այլախոհներին նսեմացման ուղղված ֆրազաբանությունը»:
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում