▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից երաշխիքներ է պահանջել` Քոչարյանի մասով. «Ժողովուրդ»

 «Այլեւս ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել ԱԺ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, եւ այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը:

Կիրակի օրը ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները որոշեցին փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել: Ի դեպ, նրանց կիրակնօրյա հանդիպումն այս անգամ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի դղյակում:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել եւ երաշխիքներ տալ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ առնչություն չունի՝ խոստանալով, որ միայն այդ դեպքում նա լիարժեք կերպով կսատարի ԲՀԿ առաջնորդին: Սակայն նման հայտարարությունը դեռ չի եղել:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ծառուկյանը վերջին օրերին Առինջի բարձունքում գտնվող իր դղյակը չի լքում, իսկ տան անվտանգությունն էլ մի քանի անգամ ուժեղացվել է: Ծառուկյանը եւ նրա շրջապատը լուրջ մտավախություն ունեն, որ տանից դուրս գալու դեպքում Սերժ Սարգսյանն ինչ-որ պատրվակով կիրագործի իր սպառնալիքը եւ կկալանավորի ԲՀԿ առաջնորդին: Չի բացառվում նաեւ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ծառուկյանը կմեկնի արտերկիր եւ կվերադառնա փետրվարի 20-ի հանրահավաքի մեկնարկից անմիջապես առաջ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее