«Մի քանի օր առաջ ԱԱԾ նախաքննական մարմինը նախաքննական մարմինը փոխեց քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանի խափանման միջոցը:
Գործով երկրորդ և կարևոր մեղադրյալի պաշտպան Արսեն Սարդարյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ մարմնի հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն Իսրայել Սարգսյանի (Իսոյի) խափանման միջոցի փոփոխությունը, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, քանի որ գործում կան էական ապացույցներ, որոնք բացառում են նրա մեղավորությունը:
«Ես հուսով եմ, որ ոչ թե դատարանը, այլ նախաքննական մարմինը, նայելով գործում առկա ապացույցները և համոզվելով, որ Ի. Սարգսյանն առնչություն չունի սպանության հետ, կդադարեցնի քրեական հետապնդումը նրա նկատմամբ և դրանով արդեն իսկ կլուծվի նաև խափանման միջոցի հարցը»,-ասաց պաշտպանը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում