«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխություններից հետո թեժ մարտեր են սպասվում Ընտրական օրենսգրքի շուրջ։ Հաջորդ խորհրդարանում ոչ միայն տեղերն են սահմանափակ, այլեւ այն, որպես երկրի թիվ մեկ մարմին, պետք է ազատվի մականունավորներից:
Ասում են՝ իշխանությունն այժմ «ոսկե միջին» տարբերակն է քննարկում: Եվ որպեսզի ոչ նշված խավն իրեն «քցված» զգա եւ ոչ էլ իշխանությունն առանց տոկոս «խփողների» մնա, առաջարկվելու է հին «օրենսդիրների» փոխարեն ԱԺ գործուղել նրանց երիտասարդ ազգականներին կամ զավակներին, այսինքն՝ սերնդափոխություն է կատարվելու: Սակայն առայժմ միայն Սերժ Սարգսյանը գիտի, թե «հներից» ով է մնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում