Blog.168.am-ը գրում է. Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոստանում է շուտով տեղեկացնել, թե ում է սիրում։
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը պատասխանելով հարցին, թե ինչ է սիրում, նշել է, որ սիրում է թեյ, իրավաբանություն, գիրք կարդալ, իր ուսանողներին, ընկերներին։ Իսկ այն հարցին, թե ո՞ւմ է սիրում՝ արձագանքել.
«Կիմանաք, հաջորդիվ, այս պահին խոսում էինք այլ ձևաչափով, կխոսենք շուտով՝ բոլորովին այլ ձևաչափով»:
Պաշտոնի մասին խոսելով՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ աթոռն ընդամենը կահույքի բաղկացուցիչ մաս է իր համար:
«Ես ընդամենը նստում եմ աթոռի վրա, որպեսզի կանգնած չվարեմ նիստը, ընդամենը նստում եմ աթոռի վրա, որպեսզի կանգնած չխոսեմ ենթականերիս կամ կոլեգաներիս կամ գործընկերներիս հետ: Եթե շատերի համար նման պաշտոն զբաղեցնելը կարող է թռիչքային, հեղափոխական և այլ ձևերով հորջորջվել, ես հակված եմ համարելու, որ այդ ճանապարհն ավելի շատ էվոլյուցիոն, քան ռևոլյուցիոն է»,-վստահեցրել է Արփինե Հովհաննիսյանը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում