Հասմիկ Պողոսյանի` մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին: Այս առիթով «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոտ 5 տարի առաջ, սա ինձ պատմեց մեր ընտանիքի լավ բարեկամ, տատիկիս դասընկերը և մտերիմը` ցավոք երջանկահիշատակ հանճարեղ Էդուարդ Միրզոյանը:
90-ի մոտ մաեստրոն մի հարցով գնացել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ, նախօրոք զանգել, պայմանավորվել....
Նախարարը նախ հերիք չէ` 1.5 ժամ սպասեցրել է Միրզոյանին, իսկ հետո դուրս է եկել, որ գնա, Միրզոյանը սպասասրահում նստած տեղից վերկացել է ու փորձել է խոսակցությունը սկսի, ինչին ի պատասխան Հասմիկ Պողոսյանն ասել է.
-Հայրիկ ջան, ժամանակ չկա, պիտի գնամ տուն «ոտերս հանեմ», հոգնած եմ, սաղ օրը ձեզ եմ ընդունում, այ մարդ, մի քիչ խիղճ ունեցեք, յաաաաաա՜:
-Կներեք, չե՞ք ճանաչում երևի:
-Չէ, ո՞վ եք:
-Կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը...
-Աաաաաա, հիմա որ մեկդ վեր է կենում կոմպոզիտոր է, ո՞ր մեկիդ ճանաչեմ, գնացի գնացի, զամերին ասա....
-Բայց ախր ես ԽՍՀՄ մրցանակի դափնեկիր եմ, երկար տարիներ գլխավորել եմ......
Դռան շրխկոց.........................»: