▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե՞ արդեն մեր հերոսը ոչ թե Մոնթեն է, այլ Կարաբինան...Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «20 միլիոն դրամ՝ ի փառս այլասեռության քարոզի...

Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ուրեմն վայն եկել է, մեզ տարել...


     Ժողովուրդ, ինչո՞ւ եք լռում, ի՞նչ է պատահել ձեր զգայարանների հետ։
     Հասկանո՞ւմ եք, այդ գումարը կարող էր ծախսվել Մոնթեի և մյուս հերոների մասին ֆիլմ նկարահանելով:
     Թե՞ արդեն մեր հերոսը ոչ թե Մոնթեն է, այլ Կարաբինան... Ամոթ...»:

Նշենք, որ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 20 մլն դրամ է տրամադրվել սեռը փոխած ծանրորդ Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար:

Հրապարակումներում մասնավորապես նշվում է, որ ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմությունն է՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее