▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում տապալված համերգից տուժածները դեռ սպասում են տոմսերի գումարների փոխհատուցմանը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  Թբիլիսիից ստացած  տեղեկությունների համաձայն՝ «Ալեքս Իվենթ» ընկերության կողմից  դեռ սեպտեմբերին Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում  նախատեսված Իրինա Ալեգրովայի համերգը տապալվել էր: Կազմակերպիչները    պատճառաբանել էին, թե իբր տոմսերը չեն վաճառվել: Թբիլիսիից մեր զրուցակիցները սակայն, նշել էին, որ տոմսերի վաճառքը շատ լավ է իրականացվել՝  վստահեցնելով, որ իրենց շրջապատում բազմաթիվ մարդիկ անգամ 2-3 տոմս են գնել:

Թբիլիսիից մեր ընթերցողներն ահազանգել էին՝ ASEKOSE.am-ի հետ զրույցում հայտնելով իրենց մտավախությունը, որ կազմակերպիչները կարող են տոմսերի գումարներն այդպես էլ չփոխհատուցել, նաև շեշտելով,  որ պատրաստվում են ոստիկանություն դիմել՝ փոխհատուցման պահանջով:

Մեր հոդվածի ներքո, սակայն, հենց հրապարակման օրը «Forpostar» ընկերության/ այս ընկերությունն ու «Ալեքս Իվենթ»-ը, թերևս, պատկանում են նույն մարդուն` Զառա Մխեյանին/ PR  մասնագետը «սպառնալից» մեկնաբանություն էր  թողել նյութի ներքո՝  մեզ դասեր տալով, մեր բարձրաձայնած խնդիրը որակելով որպես «պատվեր» ու նույնիսկ խոստանալով մեզ  դատի տալ: 

Սակայն հենց նույն հրապարակման ներքո` Իրինա Ալեգրովայի  տապալված  համերգի տոմսեր գնած ազգությամբ թե հայ, թե վրացի քաղաքացիները մեկնաբանություններ են  թողել`շեշտելով, որ իրենք հոգնել են սպասելուց ու պահանջում են շտապ վերադարձնել իրենց գումարները:

Ի դեպ՝ Թբիլիսիում ապրող մեր ընթերցողները դեռ շարունակում են ահազանգել և սպասում են տոմսերի գումարների փոխհատուցմանը:   

Լուսանկարներում՝ մեր հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանություններն են և «Ալեքս Իվենթ»-ի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանի նամակը՝ Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճի տնօրենին: Նամակում, որ, թերևս, գրվել է մեր հրապարակումից հետո,  նշված է, որ վաճառված տոմսերի գումարները դեկտեմբերի 7-ին, Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դրամարկղից, վերադարձվելու են քաղաքացիներին: Սակայն, ըստ Թբիլիսիից ստացված լուրերի, Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դրամարկղից վերադարձվել է մոտ 50 տոմսի գումար , իսկ տասնյակ մարդիկ դեռ սպասում են փոխհատուցման: 

72157638633025026

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее