▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսին հրաժարվել է ընդունել Դեդ Հասանի դին

Մոսկվայում սպանված 75-ամյա  Դեդ Հասանի դին ինքնաթիռը չի կարողացել հասցնել հանգուցյալի հայրենիք` Վրաստան, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, Ասլան Ուսոյանը կթաղվի Մոսկվայում՝:

Այս մասին գրում է Life News-ն ու հաղորդում, որ  Դեդ Հասանի մարմինը պետք է հասցնեին Վրաստան հատուկ չվերթով. նախօրեին նրան հրաժեշտ են տվել Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Թբիլիսիի ճանապարհին ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Դոնեցկում, որտեղ Դեդ Հասանի մարմինը տեղափոխող ինքնաթիռը հավելյալ ստուգել են սահմանապահները: Տեխնիկական ծառայությունները վերալիցքավորել են ինքնաթիռը, որից հետո այն պետք է շարունակեր թռիչքը:


Սակայն Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել ինքնաթիռը, որի սրահում 29 մարդ կար: Սպանվածի մարմնով ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Դոնեցկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее