▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թաղեմ բոյդ, Հակոբ». «Հայկական ժամանակ»

«Թաղեմ բոյդ, Հակոբ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Աժ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին:

ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետևից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել:

Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել: Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է: Այդպիսով ավարտվել է նաև պատգամավորների աշխատանքը և մինչև աշան նրանց հիմնական մասն այլեա չի երևա Աժ-ում: Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որեմ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее