▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թախանձագին խնդրում եմ «Արմնյուզ»-ի ղեկավարներին՝ եթեր չտալ այդ հաղորդումը

Վերջին տարիներին բոլորիս գործողությունները, անգամ եթե դրանք ուղղված են առերևույթ բարի նպատակների, ավելի ու ավելի են խորացնում մեզանում առկա ճգնաժամը, էլ ավելի են արագացնում մեր հոգևոր-բարոյական անկման ընթացքը, դարձնելով այն անդառնալի:
Սեռական տարաբնույթ շեղումներով ու հիվանդագին ախտերով տառապողների տեսակարար կշիռը մեզանում, փառք Աստծո, դեռ բավականին փոքր է, իսկ եթե հաշվի առնենք նաև մեր բնակչության սակավաթիվ լինելը, ապա նրանց բացարձակ քանակը մի քանի հարյուրը չի անցնի, և վստահ եմ, որ մեկ կամ երկու տասնյակ էլ չեն կազմում նրանք, ովքեր <<ցցվում>> են և ցանկանում են որպես այդպիսիք իրենց գոյությունը անպայմանորեն <<երևցնել>> հասարակությանը:

Մարդու սեռական կյանքը խիստ անձնական է, գաղտնի և պարզից էլ պարզ է, որ եթե անհատը այս խնդրով պրոբլեմներ ունի, ապա դրա համար կան զանազան հոգեբաններ, հոգեբույժներ, այլևայլ բժշկական ծառայություններ… Իսկ եթե հիվանդի սեռական հակումները տարաբնույթ ագրեսիաներ են պարունակում իրենց մեջ կամ շարքային մարդկանց հոգեկան խաղաղությունն ու հասարակական անդորրն են խաթարում, ապա դրա համար կա օրենք ու իրավապահ մարմիններ և վերջ: Սա հասարակական լայն քննարկման առարկա չի կարող լինել: Սակայն…

Ահա մի քանի օր է, ինչ Արմնյուս կոչված հեռուստաընկերությունը գովազդում է եկող երկուշաբթի կայանալիք մի հաղորդում, որտեղ կնոջ հաքուկապով ներկա է իրեն ԿԱՐՄԵՆ անվանող և սեռը փոխել ցանկացող մի առանձնյակ: Դատելով գովազդից, քննարկման են դրված այս առանձնյակի սեռական խնդիրը, նրա իրավունքներն ու ազատությունները, սեռափոխման ենթարկվելու թեր և դեմ կողմերը, ծնողների և շրջապատի հետ նրա հարաբերությունները և այլն և այլն: Այս բուռն քննարկմանը կարծես ներկա են մասնագետ, հոգեբան, և իհարկե քրիստոնեական արժեքներից խոսող հոգևորական…

Սկսած հաղորդման կազմակերպիչներից, վարողից, հոգեբանից ու առավել ևս հոգևորականից և վերջացրած հանրային խորհուրդներով, հասարակության հոգևոր- բարոյական առողջության մասին հոգ տանողներով, վերջապես մենք բոլորով, արդյոք մեզ հաշիվ տալիս ենք, թե ինչ ենք անում… Այս տեսակ՝ մեծ հաշվով անմիտ ու անիմաստ հաղորդումները անգամ այդ առանձնյակին, իր անձը ցուցադրելուց, իրեն <<երևցնելուց>> զատ, հասարակությանը վնասից զատ ուրիշ ոչինչ տալ չեն կարող…

Որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե ինչ վնաս կարող են հասցնել նման հաղորդումները այն դիտող, դեռ չձևավորված երիտասարդների, հոգեպես առանց այն էլ թույլ կերտվածք ունեցող մարդկանց, ամեն արտառոց տեսածը կապկել ու նմանակել ցանկացող մեր դեռահասների ենթագիտակցության, արկածներ որոնող և դեռ չապրած, սակայն կյանքում արդեն ամեն բան փորձած մեր գլամուրային ՛՛աստղերի՛՛ վրա…
Մեկ օրինակ բերեմ և ավարտեմ ասելիքս: Անցյալ դարի վաթսունականներին, ԱՄՆ-ում, նարկոկարտելների կողմից, նոր-նոր սկսվել էր LSD կոչված թմրանյութի մեծածավալ արտադրությունը և չնայած որ այն բավականին էժան էր, մեծ չափերի հասնող սպառում հնարավոր չէր իրականացնել, քանզի հասարակությունը համեմատաբար առողջ էր և թմրադեղեր քիչ էր օգտագործում: Գովազդ չես անի, քանզի արգելված է… Եվ ահա ձևը գտնվեց: Հեռուստատեսությամբ, մամուլով սկսեցին կազմակերպել զանազան հաղորդումներ, շոուներ, ասուլիսներ թմրադեղերի օգտագործման վնասների մասին: Հրավիրվում էին թմրադեղամոլներ, որոնք պատմում էին, թե ինչ ծանր վիճակների մեջ են իրենք ընկնում, երբ հերթական դոզան չեն ընդունում և ինչ երանություն են գտնում այն ընդունելուց հետո, միևնույն ժամանակ խստագույնս հորդորում երիտասարդությանը՝ հեռու մնալ այդ գայթակղությունից… Մեկ- երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ում թմրադեղեր օգտագործողների քանակը տասնապատկվեց…

Ահա մենք էլ, թվացյալ ունքը շինելու փոխարեն, աչքը չհանենք…

ԹԱԽԱՆՁԱԳԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ  ԱՐՄՆՅՈՒՍ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ՝ ԵԹԵՐ ՉՏԱԼ ԱՅԴ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ:

 

Արտաշես Փափազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее