pastinfo.am-ը գրում է, որ երեկ, ժամը 23.34-ին լրացել էր Արգիշտի Կիվիրյանին, ինչպես նաև ակտիվիստներ Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին և Նանե Մինասյանին բերման ենթարկվածի կարգավիճակում պահելու երեքժամյա ժամկետը, սակայն, այդուհանդերձ, նրանք դեռևս ոստիկանության բաժնում էին:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է Արգիշտի Կիվիրյանը, ինքը հրաժարվել է ծանոթանալ արձանագրությանը՝ հայտարարելով, որ ոստիկաններն ապօրինի, քաշքշելով, բռնություն գործադրելով խախտել են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ուստի հրաժարվում է մասնակցել որևէ ապօրինության և պահանջում ազատ արձակել իրենց:
Շուրջ չորս ժամ պահելուց հետո, նրանց ազատ են արձակել:
«Թարս աճած» կրակոտ դդումի` նախագահականի դիմաց տեղադրելու ողջ պատմությունը` ստորև.
Տեսանյութը` CivilNet-ի: