▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարրական դասարանների դասվարը` մշակույթի և սպորտի վարչության պետ.«ՉԻ»

«Մեր տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեպի նախարարի պորտֆել սլանալու ճանապարհին չի մոռանում մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ կատարել։ 

Երեկ նրա հրամանով մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետ է նշանակվել Կարինե Հովհաննիսյանը։ 

«ՉԻ» աղբյուրննրի փոխանցմամբ՝ վերջինս տարրական դասարանների դասվար է։ Փորձեցինք այս լուրի իսկությունը ճշտել մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Խաչատրյանից, որը ոչ հերքեց, ոչ հաստատեց փաստը, այլ խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին։ 

Այստեղից մեզ տեղեկացրեցին, որ իրոք Կարինե Հովհաննիսյանը նշանակվել է վերոնշյալ պաշտոնում։ Մեր հարցին, թե որ դպրոցում է աշխատել, պատասխանեցին, որ գործերը դեռ լավ չեն ուսումնասիրել, բայց Նոր Խարբերդի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է»,–գրում է թերթը։


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее