▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ չէ՞...

Ադրբեջան մեկնած  ու  ոչ անհայտ կայքի թղթակից դարձած «հայերի» գործելաոճը զարմանալի չէ... Հայրենիքին դավաճանած ու Հայաստանի իշխանությանը, որքան էլ չսիրես այն, քո ստոր  արարքով անհարմար վիճակի հասցրած  մարդը կարող է դավաճանել ու անհարմար վիճակի մեջ գցել  նաև հայրենակցին՝ լինի նա հայոց բանակի նախկին սպա թե   ընդդիմադիր կուսակցության ներկա կամ նախկին անդամ...

Բաքվում եղածներն ասում են, թե իրենք հայ-ադրբեջանական պլատֆորմ են ձևավորում, որն, իբր, միտված է խաղաղասիրական շփումների, իսկ Բաքվի լրագրողները, հիշեցնենք, վերջերս այս թեմայի շուրջ խոսել էին Կրեմլի գլխավոր քարոզիչ Դմիտրի Կիսելյովի հետ, որը ոչ միայն իր գոհունակությունն է հայտնել Իլհամ Ալիևի հովանավորությամբ հայ դավաճանների և մի քանի ադրբեջանցիների կողմից ձևավորված այդ հարթակի գործունեությունից,այլև հայտնել է, որ պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել դրան...

Հիմա այսքանից հետո տարօրինա՞կ չէ դավաճանների գործունեությունն, նրանց Ադրբեջանում հայտնվելն՝ այդ թվում նախօրոք այդ մասին հայտարարելուց հետո, ու հայաստանցիների շրջանում, այդ թվում խարդախությունների միջոցով, նրանց տարածած ապատեղեկատվությունները...

Դրանց նպատակների մասին յուրաքանչյուր ոք կարող է իր տեսակետն ունենալ, սակայն չընդունել, որ ինչ-որ բան այն չէ՝ առնվազն միամտություն է:

Ի դեպ, տարօրինակ էր նաև այն, որ մինչ օնլայն լրատվամիջոցները դավաճանների աշխատատեղ համարվող լրատվական հարթակի մասին խոսելով՝  սկսել են գրել  «ադրբեջանական ոչ անհայտ կայք», երեկ «երկրի թիվ մեկ  հեռուստաեթերում»  անուղղակիորեն քարոզեցին այդ կայքը, որի նպատակն այլևս բացահայտ է՝  «ադրբեջանավարի» հնարավորինս ազդել Հայաստանի հասարակության տրամադրությունների վրա...

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее