▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը մի խնջույքի ժամանակ հայտարարել էր, թե ի՞նքն է հավակնում դառնալ. «Ժողովուրդ»

«Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր կուսակցական ընկերների հետ պաշտպանում էր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, նույնիսկ շրջանառության մեջ դրեցին «վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետ» արտահայտությունը։ Բայց այսօր տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի համատեքստում նույն ՀՀԿ-ականները լուռ էին ու որևէ կերպ չէին փորձում պաշտպանել քաղաքապետին։ Ու տեսակետ կա, որ իշխանությունը շուտով զոհաբերելու է Տ. Մարգարյանին։ Էդուարդ Շարմազանովը, «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան, հերքեց քաղաքապետի պաշտոնանկության լուրերը։ Իսկ ՀՀԿ-ականների արձագանքի բացակայության մասին ասաց. «Նախ՝ իմ արձագանքի հետ կապված ասեմ, որ գտնվում էի զորամասերում։ Ուրեմն ես կարծում եմ ու համոզված եմ, որ սա այն խնդիրը չէ, որ պետք է զգացմունքային մեկնաբանություններ անել»։

 

Հարցին էլ, թե Տ. Մարգարյանը մի խնջույքի ժամանակ հայտարարել է, թե ինքն է հավակնում դառնալ ՀՀ նախագահ, ինչի համար էլ նրա դեմ նման ակցիաներ կազմակերպվեցին։ Պատահաբար Դուք ներկա չէի՞ք եղել այդ խնջույքին, Շարմազանովը պատասխանել է. «Դրանք բուլվարային տեղեկություններ են, որոնք ես չեմ ցանկանում մեկնաբանել։ Այժմ 2013 թվականն է, ու ոչ ոք չի մտածում նախագահի հարցի մասին, կա գործող նախագահ, ու մենք համախմբված ենք նրա շուրջ։ Իսկ երբ կլինի 2018 թվականը... դանդաղ շտապեք, օրը կգա՝ բարին հետը, հիմա մենք այդ հարցերը չենք քննարկում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее