▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիքն արդեն զգացնել է տալիս...«Հրապարակ»

«Տարեվերջին Հովիկ Աբրահամյանի կողմից նախանշված կառուցվածքային փոփոխությունների առաջին «զոհը» կարող է դառնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկում են էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների միավորման հարցը։ Իսկ կապը երկու նախարարությունների միջև, վստահեցնում են, մեծ է՝ բնական պաշարներ, այլընտրանքային էներգետիկա, ատոմակայան ու ՀԷԿ-եր, բնապահպանությանն առնչվող գործառույթներ։ Չնայած Երվանդ Զախարյանը համարվում է Սերժ Սարգսյանի «սիրելիներից», սակայն այս տարի լրանում է նրա 70-ամյակը. տարիքն արդեն զգացնել է տալիս, ասում են՝ նաև առողջական խնդիրներ ունի։

 

Այնպես որ, նրան թոշակի ուղարկելու ժամանակը կարծես եկել է: Բացի սրանից, քննարկվում է նաև ֆիննախն ու ՊԵԿ-ը կրկին իրարից առանձնացնելու հարցը։ Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախարարությունների թիվը չպետք է գերազանցի 18-ը։ Չի բացառվում, որ էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների միավորումը պայմանավորված է ֆինանսների և հարկայինի տարանջատման «անհրաժեշտությամբ»։ Ի դեպ, Երվանդ Զախարյանն այսօր ասուլիս է տալիս։ Ասացին, որ չի հասցրել անցած տարին ամփոփել, հիմա է անելու։ Իսկ նրա մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը գերատեսչության միավորման լուրերի մասին ասաց. «Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее