▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեվերջին կարող եմ ասել, որ վերականգնել եմ նախկին վարկանիշս. Լիլիթ Կարապետյան

Esem.am-ը գրում է, որ Լիլիթ Կարապետյանը գարնանը նոր երգ ու տեսահոլովակ կթողարկի, որը երգչուհու պատկերացմամբ՝ հիթային ստեղծագործություն է: Ինչ վերաբերում է տեսահոլովակին՝ երգչուհին աշխատելու է կրկին տարբերվել նոր կերպարով: Լիլիթը համարում է, որ նախկինում ունեցած վարկանիշը 2 երգով վերականգնված համարելն անտեղի է:

«1 տարվա աշխատանքով նախկին վարկանիշը վերականգնելը հեշտ չէ, քանի որ լռությունս երկար էր: Այս տարի էլ կփորձեմ աշխատել եթե ոչ ավելի, ապա գոնե նախորդ տարվա չափ: Կարծում եմ՝ տարեվերջին կարող եմ ասել, որ վերականգնել եմ նախկին վարկանիշս»,- ասաց նա ու հավելեց, որ այժմ ավելի հեշտ է ճանաչվելը, քան լռությունից հետո վերադառնալը:

Անդրադառնալով նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելու ֆինանսական մասին՝ Լիլիթը խոստովանեց, որ առանց հովանավորի աշխատելու դեպքում բարդությունները շատ են:

 «Դու պետք է  քո աշխատանած գումարով և՛ ապրես, և՛ գործ անես: Առավել ևս երեխա ունենալու դեպքում դա շատ բարդ է, քանի որ փոքրիկի հետ ծախսերը կրկնապատկվում են: Ամեն դեպքում, ակումբներում աշխատելով նախորդ տարի կարողացել եմ 2 տեսահոլովակ նկարահանել»,- ասաց նա:

Երգչուհու խոսքով՝ իր առաջին տեսահոլովակը բավականին ծախսատար է եղել, երկրորդ տեսահոլովակը համամետաբար մատչելի է ստացվել:

Անդրադառնալով հոնորարներին՝ Լիլիթն ասաց, որ նոր հիթ ունենալու դեպքում երգչին կարող են համերգի հրավիրել, սակայն կազմակերպիչները հաշվի չեն առնում, որ եթե կա հիթ, հոնորարը պետք է ավելի բարձր լինի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее