Epress.am-ի տեսանյութը ներկայացնում է քաղաքացի Նախշուն Ենգիբարյանի՝ նախագահականի դիմաց ինքնահրկիզման փորձը, որը կանխվել է ոստիկանների կողմից:
Թոշակառու կինը ձեռքին տոպրակով մոտեցել է Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի անցումին, ապա տոպրակից հանել է վառելանյութով շիշը և լուցկու տուփը, սակայն տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները ձեռքից վերցրել են շիշն ու լուցկին, ապա շտապ օգնության մեքենա կանչել։ Այդ ընթացքում Ենգիբարյանը սկսել է պատմել, որ ինքն արդեն որևէ հույս չունի, որ պատկան մարմիններն իր դիմումներին, նամակներին պատասխան կտան, որ արդարադատություն կլինի և իր որդին, ով ավելի քան 2 տարի գտնվում է կալանքի տակ, ազատ կարձակվի: Նա խնդրում էր ոստիկաններին վերադարձնել բենզինի շիշը՝ ասելով, որ միևնույն է՝ ինքը ինքնահրկիզվելու է, ուղղակի ցանկանում էր, որ դա «նախագահը տեսնի»:
Առավել մանրամասն՝ Epress.am-ի տեսանյութում