▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տանոյի դերակատար Նարեկ Ներսիյանը պարզաբանել է սերիալից հեռանալու իր պատճառները

Esem.am-ը գրել է, որ «Հարազատ թշնամի» սերիալում գլխավոր հերոսներից Տանոյին մարմնավորող Նարեկ Ներսիսյանի փոխարեն այժմ հանդես է գալիս դերասան Արսեն Լևոնյանը: Պարզվում է` Նարեկ Ներսիսյանը մոտ օրերս մեկնելու է Գերմանիա: Նրա փոխանցմամբ՝ երկրից մեկնում է անձնական և գործնական նպատակներով: «Առաջարկ ունեմ, որն ընդհանրապես կապված չէ դերասանության հետ: Գերմանիայում սկզբնական շրջանում միանգամայն այլ աշխատանքով եմ զբաղվելու, իսկ հետագան այնտեղ պարզ կդառնա: Կարծում եմ` պետք է այդ որոշումը կայացնեի` մի կողմից ստիպված, մյուս կողմից` հաշվի առնելով հետագան»,-նշել է Նարեկը:

Տանոյի նոր դերակատարի մասին խոսելիս Նարեկը նշել է, որ իր համար սպասելի էր Արսեն Լևոնյանի ընտրությունը: «Կարող եմ ասել, որ ինտուիտիվ զգացել եմ ու մտածել, որ գուցե Արսենն է լինելու իմ դերում»,-եզրափակել է Նարեկը, ով մեկնելու պատճառով այլևս չի խաղալու  նաև Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:

Այսուհետև սերիալում Տանոյին մարմնավորող Արսենի փոխանցմամբ` առաջարկը մոտ մեկ ամիս առաջ ստացել է «ՊանԱրմենիա» մեդիայի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի կողմից: «Առաջարկը ստանալուց հետո գնացի զրուցելու: Նա ինձ ասաց, որ Նարեկը մեկնում է արտասահման, և ինքն ու Դիանան, ինձ են պատկերացնում այդ կերպարում,- պատմել է Արսենը և նշել, որ միայն մի պայմանով է համաձայնել շարունակել Տանոյի կերպարը,- ես կերտելու եմ Տանոյին այնպես, ինչպես ինքս եմ ընկալում կերպարը»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее