Երևանի ավագանու ԲՀԿ ընտրացուցակի 6-րդ տեղը զբաղեցնող նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակում ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Պողոսյանը մի քանի անգամ ասել է` «Թումանյանական Երևան», «Թումանյանական նախագիծ», «Թումանյանական ճարտարապետություն»` հայ մեծ գրող Հ. Թումանյանին շփոթելով հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի հետ: Թերթի տեղեկություններով` այդուհետ ԲՀԿ-ում արգելել են Թամար Պողոս-յանին ելույթ ունենալ` առանց նախապես համաձայնեցված տեքստի: Սակայն Պողոսյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրել է, որ նման բան չկա. «Ամեն ինչին չափ կա, պետք է հերյուրանքը և զրպարտությունն էլ չափ ունենան: Ես դատապարտում եմ քարոզարշավի նկատմամբ նման վերաբերմունքը»: Թերթի հիշեցմամբ` Թ. Պողոսյանը մշակույթի նախարար էր, հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին չէր ճանաչել և խնդրել էր ելույթից առաջ ներկայանալ:
Թամար Պողոսյանի հերթական բոցը` Թումանյանին շփոթել է Թամանյանի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet