Թամանյանի արձանի մոտ արգելում են Վարդան Պետրոսյանին նվիրված ստորագրահավաքը... Սա նշանակում է, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում ողբերգության բացահայտումը...
Նախաքննական մարմինը թաքցնում է ամենագլխավորը՝ ով է նստած եղել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկի մոտ...
Ես ողբերգության հաջորդ օրվանից պնդել եմ, որ հնարավոր է մեքենան վարած լիներ զոհված պատանիներից մեկը, ուստի նաև սա է պատճառը, որ «տուժող կողմը» անհավանական, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում, փորձում է բարոյական ճնշմամբ հասնել ողբերգության իրական պատկերի խճողմանը...
Եվ այս ամենն արվում է նախաքննական մարմնի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի գործուն մասնակցությամբ...
Ի՞նչ շահագրգռվածություն ունի Արամ Թամազյանը...
Եվ չի՞ պատրաստվում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը սանձել Արամ Թամազյանին՝ ապօրինություններ թույլ տալու համար...
Թատերագետ Լևոն Մութաֆյան