ՀՅԴ խմբակցության քարտուղար, սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանն արձագանքել է Asekose.am-ի`«Կոմիտաս 5-ի իրական սեփականատերերը. Աղվան Վարդանյան և «Չեչե՞ն» » հրապարակմանը:
Աղվան Վարդանյանի պատասխանը` ստորև.
Թացը չորի հետ չի վառվի
Այսօր քաղաքում չէի: Քիչ առաջ վերադարձա ու տեղեկացա, որ Ձեր կայքը գրել է, թե Կոմիտաս 5-ում կառուցվող շենքի իրական սեփականատերը ես եմ:
Հերթական ապատեղեկատվությունն է: Այդտեղ ինձ ոչինչ չի պատկանել ու չի պատկանում: Ով ուզում է դրանում համոզվել, որեւէ դժվարություն չունի: Ով չի ուզում, նրան ասելու բան չունեմ:
Միակ ճիշտն այն է, որ ճանաչել ու ճանաչում եմ տարածքի եւ նախկին սեփականատիրոջը, եւ սփյուռքահայ կառուցապատողին: Նաեւ ժամանակին փորձել եմ օգտակար լինել նրանց իրենց աշխատանքներն օրենքի սահմաններում կարգավորելու հարցում:
Հիմա ի ՞նչն է խնդիրը: Սփյուռքահայ ներդրողը ընդառաջելով բավարարել է բնակիչների բոլոր պահանջները: 14-ի փոխարեն կառուցում է 7 հարկանի շենք` պետական բոլոր չափանիշներին համապատասխան: Թացը չորի հետ վառելու այս կիրքը ու ՞մ է ձեռնտու:
Կապրենք` կտեսնենք:
Աղվան Վարդանյան