▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանն էլ ԿԱՏԱՐԵՑ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՐԳ` մայրերին նվիրված

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Երգչուհի Սյուզի Մելիքյանն իր երկրպագուների դատին է հանձնել նոր՝ «Մայրիկ» երգը, որի երաժշտությունը գրվել է Ռիչարդ Մադլենյանի, իսկ բառերը՝ Լևոն Անանյանի կողմից: Սյուզիի փոխանցմամբ, երգը գրվել էր բավական շուտ, պարզապես այն նոր է ձայնագրվել: Այն հարցին, թե ինչու երգի թեման ընտրվեց մայրիկի մասին, երգչուհին պատասխանեց. - Մայրիկի մասին երգ չունեի, դրա համար էլ որոշեցի, որ իմ երգացանկում պարտադիր պետք է լինի նաև մեր մայրերին նվիրված երգ: Դե իսկ վերջում երգչուհին նշեց, որ չնայած այն, որ երգը նոր է, բայց և այնպես, այն իր համար դարձավ իր երգացանկի ամենասիելի երգերից մեկը:

Հ. Գ. ------------------------------------------ սա իմ սրտի աշխատանքն է ... Հիմա կմտածեք, թե ինչ եմ կպել էս աղջկանից: Շտապեմ պատասխանել, իրենից չեմ կպել, անձնային ոչինչ չունեմ, պարզապես իր կատարած աննպատակ աշխատանքներից եմ կպել: Հիմա էլ երգ մայրիկի մասի՞ն: Դե լավ էլի ... Ինչի՞ մեր մայրերն էդ աստիճան վատն են, որ արժանանան նման ՎԱՅՆԱՍՈՒՆԻ ... Հարգելի Ռիչարդ և Սյուզի եթե սա երգ է, ապա ես էլ հայոց գրերը ստեղծողն եմ :) Եվ հետո, Սյուզի ջան, սովորաբար թեմատիկ երգեր երգելիս պետք է պահը հասունանա ու ներքուստ զգաս այն ինչ ուզում ես ասել, այլ ոչ թե երգել «ՊՏԻՉԿԻ» համար: Ի՞նչ է նշանակում մայրիկի մասին երգ չունեի որոշեցի երգել: Կոշկակարի մասին էլ երգ չունես բա ինչի՞ չես երգում ... Դե բավական է, հերիք է ձեր վայնասունախառը վնգստացող կատարողականությամբ ու թուրքաադրբեջանական կլկլային մուղամներով ձեզ երգիչների ու երգահանների տեղ դնեք: Լավ, մի նորմալ երգ գրող չկա՞, որ որակով գործ արվի ... Հոգնեցինք էլի ...

 

ԱԼՎԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее