Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիվանագիտական կրթությամբ երգչուհի Սյուզի Մելիքյանը վերջին շրջանում սոցիալական ցանցի իր էջում ընկերների ու երկրպագուների դատին է հանձնում նոր ստեղծագործություններ, որոնք, սակայն, երգի տեսքով չեն:
Բրավո.am-ի հետ զրույցում նա ասել է, որ մեծ ցանկություն ունի հմտանալ մեկ այլ` նկարչության ոլորտում.
-Նկարել շատ եմ սիրում: Մայրս ասում է, որ նկարել եմ դեռ շատ փոքրուց: Այն դեռեւս հոբբի է ինձ համար. զբաղվածության պատճառով այժմ չեմ հասցնում լուրջ հիմքերի վրա դնել:
Սյուզի Մելիքյանը նաեւ պատմել է, որ իրեն շատ սպասված նվեր են մատուցել. երկու ամիս է` սպիտակ կատու ունի, իսկ թե ումից է նվեր ստացել Միմիին, դեռեւս գաղտնի է պահում:
Փաստորեն, այժմ երգչուհին հոգ է տանում ինչպես կատվի, այնպես էլ իր շնիկի` Բետիի մասին: