«Փաստաբանների միության նախկին նախագահ, անվանի փաստաբան Ռուբեն Սահակյանը որոշել է հեռանալ գործերից: «Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ: Այսպես եմ որոշել: Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ»,- ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե ինչով է զբաղվում այս օրերին: Փաստաբանական ծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին նա չցանկացավ խոսել, պատճառաբանելով, որ վաղուց հեռացել է այս ամենից: «Եվրաղատարանի վերջին վճիռներից մեկով բավարարվել է Արտաշես Դավթյանի գանգատը, որով նրան երեք տարի ապօրինաբար կալանքի տակ էին պահել: Դուք այս գործով զբաղվել եք և փայլուն պաշտպանություն վարել, սրա մասի՞ն էլ չեք ուզում խոսել»,-հարցրինք: «Ոչ: Այս գործում իմ ներդրումը համեստ էր, իսկ դափնիներն իրավամբ պատկանում են Լուսինե Սահակյանին, որն իրոք փայլուն պաշտպանություն տարավ»,- պատասխանեց Ռուբեն Սահակյանը:
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում