Այսօր առավոտյան համացանցում հայտնվեց տեղեկություն, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի միջև, շաբաթ օրը լուսաբացին մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը սուր ծակող կտրող գործիքով թեթև մարմնական վնասվածք է պատճառել մարզպետ Վահե Հակոբյանին:
Asekose.am-ի թղթակիցը զանգահարեց Վահե Հակոբյանի հեռախոսահամարին, սակայն մարզպետի փոխարեն պատասխանեց, նրա մերձավորներից մեկը: Մեր զրուցակիցը հերքեց վերոհիշյալ տեղեկությունը` նշելով, որ Վահե Հակոբյանը ընդհանրապես մոտ օրերս չի հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:Իսկ մեր հեռախոսազանգին ինքն է պատասխանում, քանի որ այդ պահին մարզպետը խիստ զբաղված էր: