«ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 4 -օրյա մարզային հանդիպումները այսօր սկսվել են Կապանից: Ր. Հովհաննիսյանը հանդիպման ներկաներին իր խոսքում տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կատարել իր խոստումը և չի հանդիպել նրան, իսկ դրա փոխարեն մի քանի սադրիչ է ուղարկել:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, հակահայկական քարոզչությամբ է զբաղվում: «Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ»,-ասել էր Սյունիքի մարզպետը։
Իսկ շաբաթ օրը` մարտի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրեն Խաչատրյաին հայտարարել էր, որ իրենք կհանդիպեն հենց Կապանում, իսկ վերջինս էլ նշել էր, որ Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին չհանդիպելու խնդիր չի տեսնում: