ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ կարող է նշանակվել Նելսոն Ոսկանյանը: Այս մասին մենք տեղեկացանք Կառավարությանը մոտ կանգնած մեր իրազեկ աղբյուրներից: Ավելին, նա հանդիպել է ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին...
Իսկ ո՞վ է Նելսոն Ոսկանյանը, որին է պատկանում Գորիսի նախկին պետական հյուրանոցը և որը միշտ համարվել է Լիսկայի գրպանի թաշկինակը... Նրա կամակատարը: Պատահական չէ, որ գորիսեցիները նրան կոչում են անանուն մարդ, որը ամեն երեկո դիմավորում էր Կապանից դարձող Լիսկային, բացում նրա մեքենայի դուռը և մեծարանքի հանդեսներ սարքում «փադիշահի» պատվին..
Ծնվել է 1955թ օգոստոսի 4-ին , ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1977թ. Ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրոմելորացիա» ֆակուլտետը և ստացել հիդրոտեխնիկ-ճարտարագետի որակավորում:
1977-1979թթ – Որոտանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչություն, ավագ ճարտարագետ
1979-1985թթ - "Գլխհայջրշին" թիվ 5 ՇՄՇ, տեղամասի պետ
1987-1994թթ - աշխատել է «Հայկոոպշին» Գորիսի շինվարչություն, վարչության պետ
1994-2000թթ – Գորիսի ճանապարհների շինարարության և շահագործման պետական բաժնետիրական ընկերություն , տնօրեն
1996թ-ին և 1999թ-ին ընտրվել է որպես Գորիսի համայնքի ավագանու անդամ:
2000 թ-ից առ այսօր Գորիս քաղաքային համայնքի ղեկավար:
2000թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք