Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան շրջանառվող հայտարարություններին, թե ՀՀԿ երիտթևը մտադիր Է գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»: